Now hiring

Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետ @ Coaf

Yerevan, YerevanOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց, կազմակերպված, նախաձեռնող և հեշտ հաղորդակցվող մասնագետ ես, սիրում ես աշխատել երիտասարդների հետ, հետաքրքրված ես Հայաստանի համայնքների զարգացմամբ և կրթական ծրագրերով, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետի դերը հենց քեզ համար է։

Առավել մանրամասն․

Ծրագրային բաղադրիչների հետ կապված աշխատանքներ

• Մասնակցել կրթական և շրջանավարտների ծրագրերի մոդելի մշակման և զարգացման աշխատանքներին։

• Մասնակցել կրթաթոշակների մրցույթի հայտարարման և իրականացման կազմակերպչական աշխատանքներին:

• Իրականացնել կրթաթոշակառուների ուսման վճարների փոխանցման կազմակերպչական աշխատանքները՝ ապահովելով կրթաթոշակառուների հետ ընթացիկ ամբողջական և պատշաճ հաղորդակցումը:

• Մասնակցել կրթաթոշակառուների համար աշխատունակության հմտությունների և անգլերենի զարգացման դասընթացների, մենթորության, կամավորության ու պրակտիկայի միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին:

• Մասնակցել կրթաթոշակառուների կողմից իրականացվող համայնքային ծրագրերի համակարգման աշխատանքներին, այդ թվում՝ ծրագրերի գաղափարների հավաքագրում, հետադարձ կապի ապահովում, գնահատում։

Տվյալների վարում և վերլուծություն

• Պարբերաբար թարմացնել և վարել կրթաթոշակառուների և շրջանավարտների տվյալների շտեմարանը։ Անհրաժեշտության դեպքում մասնակցել տվյալների շտեմարանների վերամշակման և նոր շտեմարանների ստեղծման աշխատանքներին։

• Տվյալների հիման վրա պատրաստել հաշվետվություններ, կատարել տվյալների մշակման և վերլուծական աշխատանքներ։

• Իրականացնել կրթաթոշակառուների շրջանում հարցումներ և տվյալների հավաքագրում՝ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և դրանք զարգացնելու նպատակով։

• Պատրաստել կատարված աշխատանքների պարբերական հաշվետվություններ։

Հաղորդակցություն և համագործակցություն

• Ապահովել ամենօրյա արդյունավետ հաղորդակցություն կրթաթոշակառուների հետ։ Տրամադրել տեղեկատվություն ծրագրային բաղադրիչների, ինչպես նաև ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերի և այլ կրթական, աշխատանքային հնարավորությունների մասին:

• Աջակցել կրթության և կրթաթոշակներ տրամադրող պետական, տեղական, հասարակական, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ տարվող համագործակցության աշխատանքներին:

• Մասնակցել գյուղական համայնքներում կրթական ծրագրերի և երիտասարդների համար նախատեսված հանդիպումների ու միջոցառումների կազմակերպմանը։ Անհրաժեշտության դեպքում մշակել կրթական նյութեր և իրականացնել դասընթացներ ու թեմատիկ հանդիպումներ երիտասարդների հետ։

• Համագործակցել ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի բաժնի և այլ բաժինների աշխատակիցների հետ՝ ծրագրերի սահուն իրականացման նպատակով։

• Ստեղծել և պահպանել արդյունավետ գործընկերային հարաբերություններ՝ ըստ անհրաժեշտության։ Աջակցել շահառու համայնքներում ՔՈԱՖ-ի կրթական և կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներին։

Շրջանավարտների համայնքի զարգացում

• Մշակել և աջակցել ՔՈԱՖ շրջանավարտների ակտիվ համայնքի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։

• Աջակցել շրջանավարտների ներգրավմանը ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում։

ՔՈ ԹԻՄԸ

Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի կրթական և շրջանավարտների ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

• Երիտասարդության և կրթության ոլորտի պետական քաղաքականությանը և ոչ ֆորմալ կրթության մոտեցումներին ու սկզբունքներին,

• Գրավոր և բանավոր հայերենին, անգլերենին,

• Google Workspace-ի և աշխատանքային այլ թվային գործիքների,

• Տվյալների մշակման և վերլուծության հիմնական գործիքներին,

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

• Արդյունավետ կերպով կազմակերպել և համակարգել միաժամանակ մի քանի առաջադրանք՝ ըստ առաջնահերթությունների, քանի որ ունես հաղորդակցման և/կամ կրթական ծրագրերում աշխատելու առնվազն 2 տարվա փորձ։

• Աշխատել տվյալների շտեմարանների հետ, մշակել և վերլուծել տվյալներ,

• Պատրաստել հաշվետվություններ և աշխատել տեղեկատվության մեծ ծավալների հետ,

• Արդյունավետ հաղորդակցվել (գրավոր և բանավոր) տարբեր լսարանների հետ։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

• Նախաձեռնող, լուծումների վրա կենտրոնացող,

• Ստեղծագործ, շարունակական սովորող,

• Բաց՝ նորարարության համար և քննադատ,

• Պատասխանատու և հաշվետու,

• Մեդիագրագետ,

• Սոցիալական պատասխանատվության կրող։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2026թ․-ի սեպտեմբերի 18-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։

Skills

Village Programs

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores