Now hiring

ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ @ Coaf

Yerevan, AMOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

ՔՈ ԴԵՐԸ

Եթե կազմակերպված ես, պատասխանատու, ունես հաղորդակցման գերազանց հմտություններ, կարողանում ես համակարգել բազմաբնույթ առաջադրանքներ և արագ կողմնորոշվել փոփոխվող իրավիճակներում, ապա ՔՈԱՖ-ում ընդունարանի աշխատակցի դերը հենց քեզ համար է։

Վարչական և կազմակերպչական գործառույթներ

  • Պատասխանել հեռախոսազանգերին և վարել գործատուի նամակագրությունը։
  • Համակարգել մուտքային և ելքային փաստաթղթերի հոսքը՝ ապահովելով դրանց գրանցումն ու պահպանումը։
  • Նախապատրաստել հանդիպումներ և ժողովներ և կազմակերպել հյուրերի պատշաճ ընդունելություն։
  • Ստացված հաշիվների հիման վրա կազմել ընդունման-հանձնման արձանագրություններ և ապահովել դրանց ստորագրման ու պահպանման գործընթացը։
  • Ըստ անհրաժեշտության համակարգել Հիմնադրամի տրանսպորտային կարիքները՝ օգտագործելով առկա էլեկտրոնային համակարգը։
  • Կատարել վարչական հանձնարարություններ՝ ինչպիսիք են պատճենահանում, պրինտ, սկանավորում, գրառումների կատարում և այլն։
  • Հետևել գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների առկայությանը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել հայտեր քանակների համալրման նպատակով։
  • Համակարգել և մաքրության պատասխանատուների միջոցով ապահովել գրասենյակի մաքրությունը։
  • Կատարել գործադիր տնօրենի և գործառնությունների գծով ղեկավարի՝ ընդունարանաի աշխատակցի պարտականություններից բխող այլ հանձնարարությունները և առաջադրանքները։
  • Աջակցել աշխատակիցների հավաքագրման գործընթացին՝ համակարգելով հարցազրույցների ժամանակացույցը և թեկնածուների հետ հաղորդակցությունը։
  • Գործառնությունների համակարգողի ներգրավմամբ աջակցել նոր աշխատակիցների ինտեգրման գործընթացին։
  • Աջակցել թիմային միջոցառումների կազմակերպմանը։

ՔՈ ԹԻՄԸ

Դու կմիանաս ՔՈԱՖ-ի Գործառնությունների բաժնին և կաշխատես գործառնությունների գծով ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք, որ դու ունենաս՝

Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն և վարչական ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ։
  • Հայերենի և անգլերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
  • Գրասենյակային թվային գործիքների, Google հավելվածների (մասնավորապես՝ Google Sheets) իմացություն (էլեկտրոնային հաշիվների համակարգի (e-invoicing) իմացությունըն կդիտվի որպես առավելություն)։
  • Կազմակերպչական, հաղորդակցման և ժամանակի կառավարման հմտություններ։

Անձնային հատկանիշներ

  • Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքներին։
  • Գաղտնապահություն և մասնագիտական էթիկա։
  • Ինքնուրույն աշխատելու և խնդիրներ լուծելու կարողություն։
  • Առաջնահերթություններ սահմանելու և վերջնաժամկետները պահպանելու կարողություն։
  • Նախաձեռնողականություն և փոփոխվող իրավիճակներին արագ հարմարվելու ունակություն։
  • Հուզական բանականություն և թիմում համագործակցելու կարողություն։
  • ՔՈԱՖ-ի առաքելության և արժեքների նկատմամբ նվիրվածություն։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) հիմնադրվել է 2003 թվականին՝ Հայաստանի գյուղական համայնքներում զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով ՔՈԱՖ-ը ձգտում է Հայաստանի գյուղական բնակավայրերում ապրելն ու սեփական ներուժն իրացնելը դարձնել գիտակցված ընտրություն։

Իր գործունեության ընթացքում ՔՈԱՖ-ը ներդրել է ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ շահառուների ցանկում ընդգրկելով Հայաստանի վեց մարզերի ավելի քան 100 համայնքների 150,000-ից ավելի բնակիչների։

Համայնքային զարգացման ծրագրերին զուգահեռ ՔՈԱՖ-ը զարգացնում է ՍՄԱՐԹ կենտրոնների համահայաստանյան ցանցը՝ ընդլայնելով իր գործունեությունը Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։

Մենք արագ զարգացող, նորարար և փոփոխություններին բաց կազմակերպություն ենք։ Փնտրում ենք թիմակիցներ, որոնք կիսում են մեր արժեքները և պատրաստ են իրենց աշխատանքով նպաստել գյուղական Հայաստանի զարգացմանը։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Մրցունակ աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ,
  • Տարեկան 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդ,
  • Երկարացված Ամանորյա արձակուրդ՝ մինչև հունվարի 7-ը,
  • Թիմի անդամների համար հատուկ զեղչային պայմաններ՝ Կոնցեպտ հյուրանոցից օգտվելու համար (20%)
  • Ճկուն աշխատանքային ժամերի հնարավորություն՝ տարեկան մինչև 32 ժամ,
  • Լրացուցիչ հանգստյան օրեր (Comp Days)՝ համաձայն կազմակերպության ընթացակարգի։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը նոյեմբերի 30-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

Skills

Admin

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores