About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ֆինանսական մոնիթորինգի ծառայության Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետի, ով պատասխանատու է լինելու ստորև պարտականությունները կատարելու համար.
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Բանկի հաճախորդների, նրանց հետ գործարար հարաբերությունների և իրականացվող գործարքների դիտարկում,
• Հաճախորդների ռիսկերի գնահատում, վերանայում և կառավարում։
• Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության բացահայտման նպատակով վերլուծությունների իրականացում, դրանց արդյունքների փաստաթղթավորում,
• Գործարքի հաստատում, մերժում, գործարար հարաբերության դադարեցում, կասեցում, գույքի սառեցում,
• Տնտեսական պատժամիջոցներին առնչվող գործարքների վերաբերյալ ազդակների ուսումնասիրում և դրանց շրջանցման հնարավոր փորձերի կասեցում,
• Միջազգային կառույցների կողմից սահմանված պատժամիջոցների զարգացումներին հետևում, դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,
• Օրենքների և Բանկի ներքին իրավական ակտերի իմացություն,
• Անմիջական ղեկավարի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում,
• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն,
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
• Համապատասխան որակավորման վկայականի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
• OFAC-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Մեծ Բրիտանիայի HMT-ի պատժամիջոցների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն,
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
• Բանկային օրենսդրության իմացություն,
• Համակարգչային գիտելիքներ,
• Լեզուների իմացություն,
• Հաղորդակցման հմտություններ,
• Վերլուծական հմտություններ,
• Կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն,
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,
• Փորձով և գիտելիքով կիսվելու հմտություն նոր աշխատակցի մենթոր լինելու համար,
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում,
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: