Now hiring

Ցանցային վաճառքի բաժնի մենեջեր ք․ Երևան @ Idbank

Yerevan, AMOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Ցանցային վաճառքի բաժնի մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրավաբանական անձ և ԱՁ հաճախորդների ներգրավվում, տվյալների բազաների վարում։
  • Ակտիվային և Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում։
  • Սքորինգային վարկերի ակտիվ վաճառք։
  • Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի։
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին
  • Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն Իրավաբանական անձ և ԱՁ հանդիսացող հաճախորդների որակյալ սպասարկում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
  • Բանկային օրենսդրության իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Խաչաձև վաճառքի հմտություններ
  • Վերլուծական հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։

ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/

Skills

Excel

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores