Now hiring

Մարքեթինգային վաճառքի արշավների մասնագետ @ Idbank

Yerevan, AMOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու թեկնածուի Մարքեթինգի վարչության Մարքեթինգային տվյալների վերլուծության խմբին որպես Մարքեթինգային վաճառքի արշավների մասնագետ միանալու համար։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մարքեթինգային վաճառքի արշավների ամբողջական պլանավորում և իրագործում,
  • Մարքեթինգային վաճառքի արշավների հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Մարքեթինգային վաճառքի արշավների գործընթացի մշտադիտարկում,
  • Մարքեթինգային վաճառքի արշավների գործընթացի իրականացման համար տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցություն
  • Էլեկտրոնային մարքեթինգի, մարքեթինգային ուղիղ վաճառքների գործիքների կիրառման միջոցով առաջխաղացումների իրականացում/sms, push, viber, mail, այլ/
  • Արտաքին գործընկերների հետ համագործակցություն
  • Մարքեթինգային վաճառքի արշավների արդյունավետության բարձրացման նպատակով նոր գործիքների կիրառում և առաջարկների ներկայացում
  • Մարքեթինգային ակցիաների և ծրագրերի իրագործման աշխատանքներին աջակցություն,
  • Բանկի ներքին իրավական և անհատական ակտերով սահմանված և/կամ անմիջական ղեկավարի կողմից պահանջվող առաջադրանքների իրականացում և հաշվետվությունների տրամադրում,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում իր գործառույթների ու պարտականությունների ամբողջական և լիարժեք կատարում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Վաճառքների արշավների գործիքների տիրապետում և կիրառման հմտություններ
  • Տվյալների և հաշվետվությունների հետ աշխատելու հմտություններ
  • Թվային մարքեթինգի գործիքների կիրառման հմտություններ
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Գրելու, խմբագրման, ներկայացման և հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն
  • Ճշտապահություն, պատասխանատվության բարձր զգացողություն և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Նորարար և ստեղծարար մոտեցում
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores