About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի բաժնի մասնագետ/ առաջատար՝ որոշակի ժամկետով, ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Մանրածախ վարկերի հաստատման պայմանների կատարման հսկողություն,
• Խոշոր մանրածախ վարկառուների վճարունակության հսկողություն,
• Ներդրումային, հիփոթեքային և վերանորոգման վարկերի մոնիթորինգ /Վարկառուներին այցելություն (ըստ անհրաժեշտության) տեղում վարկի նպատակային օգտագործումը պարզելու նպատակով/,
• Վարկային ռիսկի վաղ հայտնաբերման այլ գործառույթներ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
• 1–2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծության կամ վարկային մոնիթորինգի ոլորտում
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Ֆինանսական վերլուծության բազային գիտելիքներ
• Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն
• Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
• Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում
• Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Թիմում աշխատելու հմտություններ
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/