About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու մասնագետի Քարտային գործառնությունների բաժնին միանալու համար ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Իրականացնում է հաճախորդների կողմից ներկայացված քարտերի ապաբլոկավորում, տվյալների, սահմանաչափերի փոփոխում
• Իրականացնում է քարտերի վերաթողարկում, քարտերի և քարտային հաշիվների փակում, մնացորդների տեղափոխում
• Իրականացնում է քարտերի բլոկավորում համաձայն Բանկի այլ ստորաբաժանումների կողմից ստացվող գրությունների
• Իրականացնում է չստացված քարտերի վերաբերյալ SMS-հաղորդագրության ուղարկում
• Իրականացնում է Բանկի սպասարկող անձնակազմի և հաճախորդների ընթացիկ սպասարկում հեռախոսազանգերի միջոցով և էլեկտրոնային փոստի միջոցով
• Վարչության ղեկավարի և/կամ անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում
• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• Բանկային օրենսդրության իմացություն
• Երկու տարվա աշխատանքային փորձ
• Համակարգչային գիտելիքներ
• Լեզուների իմացություն
• Հաղորդակցման հմտություններ
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: