Now hiring

Անհատական մենեջեր։ Պրեմիում բանկային ծառայությունների վարչություն @ Idbank

YerevanOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Արտոնյալ բանկային ծառայությունների բաժնի Անհատական մենեջեր։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն,

• Ավանդային հաշիվների բացում և սպասարկում,

• Վարկային գործընթացի իրականացում՝ ներքին իրավական ակտերով սահմանված բոլոր գործընթացներով,

• Վճարային քարտերի դիմումների ընդունում և սպասարկում,

• Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում և սպասարկում,

• Հաճախորդներին էլ․ համակարգերի տրամադրում և սպասարկում

• Դրամարկղային գործառնությունների իրականացում

• Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,

• Պարտատոմսերի վաճառքի իրականացում,

• Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,

• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված միջնորդավճարների և այլ վճարների գանձման իրականացում,

• Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն կրթություն

• Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ

• ՀՀ բանկային օրենսդրության իմացություն

• Համակարգչային գիտելիքներ – MS Office, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

• Հայերենի, անգլերենի և ռուսերենի լեզուների գերազանց իմացություն

• Հաղորդակցման և ներկայացման հմտություններ

• Խաչաձև վաճառքի հմտություններ,

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores