About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետի «Կենտրոն» մասնաճյուղում ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հաշվեդրամարկղային գործառույթների իրականացում, այդ թվում ՝ կանխիկ դրամի տրամադրում և ընդունում, արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում, արտարժույթի հնամաշ դրամանիշերի փոխանակում
• Ավանդների ձևակերպում և սպասարկում
• Հաշիվների, քարտերի բացում և սպասարկում
• Իր կողմից բացված ընթացիկ, խնայողական, քարտային հաշիվների բացման պայմանագրերի (օֆերտան, ակցեպտը) Բանկի անունից ստորագրում
• Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր:
• Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն, ստորագրում
• Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում
• Չեկային գրքույկների տրամադրում, արժեքների ի պահ ընդունում։
• Պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացում։
• Հաճախորդների համար առավել/նվազ բարենպաստ՝ արտոնյալ պայմանների հաստատման գործընթացի իրականացում (նոր սակագին, և այլն),
• Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում
• Հաճախորդներին աջակցություն Բանկի քարտերի ակտիվացման, մոբայլ հավելվածներում սինքրոնացման հարցերում։
• Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում, դադարեցում, փոփոխում, պահատուփային ծառայության մասով հաճախորդների սպասարկում (հաճախորդի ուղեկցում, և այլն), Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում:
• Իր կողմից տրամադրված անհատական պահատուփերի վարձակալության պայմանագրերի և ապահովագրական վկայագրերի Բանկի անունից ստորագրում
• Հաճախորդներին հեռակառավարման համակարգերի տրամադրում, համապատասխան պայմանագրերի կնքում, դադարեցում, փոփոխում, դրանց հետ կապված և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում :
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• Առնվազն 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում
• Դրամաճանաչություն
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
• Բանկային օրենսդրության իմացություն
• Համակարգչային գիտելիքներ
• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
• Հաղորդակցման հմտություններ
• Խաչաձև վաճառքի հմտություններ
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: