Now hiring

ՓՄՁ վարկավորման առաջատար վերլուծաբան @ Idbank

YerevanOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Իրականացնում է ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, համապատասխան հաշվետվությունների կազմում, ինչպես նաև տալիս է հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնում է գործը իրավասու մարմնի հաստատմանը,

• Ըստ անհրաժեշտության իրականացնում է հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով,

• Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնում է վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ,

• Ըստ անհրաժեշտության աջակցում է աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին,

• Ըստ անհրաժեշտության գործուղվում է այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն մասնագիտական կրթություն

• Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

• Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն

• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն

• Բանկային օրենսդրության իմացություն

• Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

• Հաղորդակցման հմտություններ

• Վերլուծական հմտություններ

• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում

• Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores