About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու մասնագետի Վճարային քարտերի և փոխանցումների վարչության Տեխնիկական աջակցման թիմին միանալու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Իրականացնում է ԱԳՄ-ների, այլ ինքնասպասարկման սարքավորումների ընթացիկ սպասարկում։
• Կատարում է գրանցված POS-տերմինալների տեղադրում և ուսուցում սպասարկման կետերում:
• Կատարում է ԱրՔա պրոցեսինգային կենտրոնից ՓԻՆ ծածկագրով ծրարների, POS-տերմինալների և փաստաթղթերի տեղափոխում Բանկ:
• Իրականցնում է ԱԳՄ-ների կողմից առգրավված քարտերի տեղափոխում Բանկ:
• Իրականացնում է քարտերի անվանագրման գործընթացի հսկողություն, անհրաժեշտության դեպքում քարտերի տպագրություն։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն,
• Բանկային կամ այլ ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
• 1 տարվա աշխատանքային փորձ,
• Համակարգչային գիտելիքներ,
• Մայրենի լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն:
• Հաղորդակցման հմտություններ,
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
• Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում,
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: