About this role
ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու ունես հաշվապահական կրթություն և գիտելիքներ և արագ ես կողմնորոշվում հաշվետարության մեջ, ապա՝ Կոնցեպտ հյուրանոցում և ռեստորանում կրտսեր հաշվապահի դերը հենց քեզ համար է։ Կրտսեր հաշվապահը պատասխանատու է լինելու Սմարթ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի ամենօրյա հաշվապահական գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ հաշիվների դուրսգրում, ապրանքային շարժի վերահսկողություն։ Առավել մանրամասն․
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Ապրանքային շարժի վերահսկում և ձևակերպում առևտրային iiko ծրագրում, այդ թվում` ապրանքանյութական արժեքների հաշվառման իրականացում, ստացված հաշիվների ստուգում, մուտքագրում, ելքագրում և այլն,
• Հաշիվների դուրս գրում և ձևակերպում ՀԾ-Հաշվապահ ծրագրում,
• ՀԴՄ վաճառների և վերադարձի կտրոնների վերահսկում և ձևակերպում ՀԾ-Հաշվապահ ծրագրում,
• Գույքագրված ապրանքանյութական արժեքների մնացորդների համեմատում և անհրաժեշտության դեպքում մասնակցություն գույքագրման պրոցեսին,
• Գույքագրման ժամանակ կամ ըստ անհրաժեշտության ապրանքանյութական արժեքների ժամկետայնության, QR-կոդերի, գնապիտակների ճշտության և առկայության ստուգում,
• Ստացված ապրանքանյութական արժեքների հաշվարկային փաստաթղթերի առկայության և ճշտության վերահսկում,
• Գլխավոր հաշվապահի կողմից այլ հանձնարարությունների իրականացում:
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Սմարթ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի կրտսեր հաշվապահի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ հաշվապահական թիմին և կաշխատես Գլխավոր հաշվապահի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
• ՀԾ-Հաշվապահ ծրագրին։
• iiko ծրագրին
• Ռուսերեն և անգլերեն լեզուներին։
• MS Office և taxservice.am համակարգերին
• Հարկային օրենսդրությանը և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերին՜ որպես առավելություն։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
• Ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվել և համապատասխան որոշումներ կայացնել
• Պարտականությունները ժամանակին և պատասխանատվությամբ կատարել
• Գործընկերների հետ արդյունավետ համագործակցել և հաղորդակցվել
ԴՈՒ ԼԻՆԵՍ
• Մանրուքների նկատմամբ ուշադիր։
• Պատրաստ մասնագիտական զարգացման:
• Պարտաճանաչ և արագաշարժ։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․ սեպտեմբերի 06-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։