Now hiring

Շինարարական աշխատանքների ղեկավար (աշխղեկ) @ Digitainsoftware

Aghavnadzor, Vayots DzorOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

Նկարագություն

Շինարարության ղեկավարը պատասխանատու է շինհրապարակում իրականացվող աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման համար՝ ապահովելով, որ աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում և պահանջվող որակի չափանիշներով։ Պաշտոնը ներառում է ենթակապալառուների աշխատանքների վերահսկում, նախագծային և տեխնիկական հարցերի լուծում, ինչպես նաև աշխատանքային անվտանգության և որակի չափանիշների պահպանում։

Պարտականություններ

• Կազմակերպել և ղեկավարել շինարարական գործընթացի բոլոր փուլերը՝ նախապատրաստական աշխատանքներից մինչև շահագործման հանձնում

• Ղեկավարել շինհրապարակում աշխատող անձնակազմը՝ ապահովելով աշխատանքների համապատասխանությունը գծագրերին և տեխնիկական պայմաններին

• Համագործակցել ճարտարապետների, կոնստրուկտորների, ինժեներների, խորհրդատուների, տեխնիկական հսկիչների և պատվիրատուի ներկայացուցիչների հետ՝ նախագծային և տեխնիկական խնդիրների լուծման համար

• Վերահսկել նյութերի և տեխնիկական լուծումների համապատասխանությունը պահանջներին

• Կազմակերպել նյութերի և սարքավորումների ընդունումը շինհրապարակում

• Վերահսկել ենթակապալառուների աշխատանքների որակը և արդյունավետությունը

• Վարել շինարարության վարման մատյան և հաշվետվական այլ փաստաթղթերը՝ ընկերության կողմից սահմանված ձևաչափով

• Ապահովել անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը շինհրապարակում

Որակավորումներ

• Բարձրագույն ինժեներական կրթություն

• Առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ շինարարության ղեկավարման ոլորտում

• Միջին և խոշոր ծավալի շինարարությունների ղեկավարման փորձ

• Խորը գիտելիքներ շինարարական տեխնոլոգիաների, նորմերի և անվտանգության պահանջների մասին

• Համակարգչային ծրագրերի տիրապետում (MS Project, AutoCAD և այլն)

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores