About this role
ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նպատակասլաց, լուծումների վրա կենտրոնացած, ստեղծագործ, ակտիվ, հեշտությամբ հաղորդակցվող մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Արմավիրի մարզի Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի սոցիալական աշխատողի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
Դեպքի կառավարում
• Բացահայտել Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի շահառու բնակավայրերի ռիսկային իրավիճակում հայտնված բնակիչներին՝ ուղղորդելով նրանց կենտրոն։
• Մշակել յուրաքանչյուր ընտանիքի զարգացման պլան, հետևողական լինել դրա իրականացմանը, ապահովել որակյալ ծառայությունների մատուցում՝ որդեգրելով բազմամասնագիտական թիմային մոտեցում։
• Ստեղծել և պահպանել աջակցային ցանց՝ ի պատասխան ռիսկային իրավիճակում հայտնված ընտանիքների զարգացման պլանների։
• Նպաստել Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի գործառույթների իրականացմանը։
Համայնքային զարգացում
• Ներգրավվել Հիմնադրամի շահառու բնակավայրերում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերում։
• Կազմակերպել և իրականացնել դասընթացներ համայնքներում տարածում ունեցող սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ։
• Նպաստել զարգացմանն ու սոցիալական հիմնախնդիրների կանխարգելմանն ուղղված նախագծերի իրականացմանը։
• Նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ՝ համայնքների իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու նպատակով։
• Պարբերաբար ուսումնասիրել բնակավայրերի և դրա տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական իրավիճակը, վեր հանել համայնքների և բնակիչների ուժեղ կողմերն ու ռեսուրսները։
• Նպաստել կամավորական խմբերի ձևավորմանը և ուղղորդել նրանց՝ իրականացնելու համայնքում սոցիալական նշանակության ծրագրեր։
ՔՈ ԹԻՄԸ
Սոցիալական աշխատողի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատանքի ծրագրերի ղեկավարի և Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի համակարգողի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
• ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգին, պետական քաղաքականությանը և օրենսդրական դաշտին, քանի որ ունես սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն,
• Գրավոր և բանավոր հայերենին,
• Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությանը,
• Կրթական և առողջապահական քաղաքականությանը:
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
• Մատուցել սոցիալական աշխատանքի որակյալ ծառայություններ, քանի որ ունես առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում,
• Համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ,
• Օգտագործել Google Workspace և աշխատանքային այլ հարթակներ,
• Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների,
• Վերլուծել և աշխատել տվյալների հետ,
• Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին,
• Գերազանց հաղորդակցվել։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
• Սոցիալական պատասխանատվության կրող,
• Փոփոխության ջատագով,
• Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
• Բաց՝ նորարարության համար և քննադատ,
• Պատասխանատու և հաշվետու,
• Մեդիագրագետ,
• Շարունակական կրթության գաղափարի կրող։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
• Մրցակցային վարձատրություն,
• Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․-ի հունիսի 20-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։