About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու և բարձր որակավորում ունեցող Բիզնես վերլուծաբանի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը միանալու նպատակով, ով պատասխանատու է լինելու ստորև գործառույթների իրականացնելու համար․
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Ուսումնասիրում է ՏՏ համակարգերի նկատմամբ բիզնես ստորաբաժանումների կողմից ներկայացված պահանջները, կատարում է վերլուծություն այդ պահանջների իրագործելիության, առկա ծրագրային համակարգերի և լուծումների հետ համահունչ լինելու մասով
• Կազմում և գործընկեր կազմակերպություններին իրագործման է ներկայացնում տեխնիկական առաջադրանքներ, վարում է դրանց իրագործման հետ կապված ողջ հաղորդակցությունը, ընդունում, թեսթավորում և շահագործման է հանձնում ծրագրային լուծումները
• Ըստ անհրաժեշտության կարող է կազմել ուղեցույցներ և ձեռնարկներ
• Աջակցում է համակարգերի ադմինիստրատորներին ծրագրային խնդիրների վերլուծության և իրավիճակային լուծումների մասով
• Կատարում է բիզնես վերլուծություն և գործավարության վերլուծություն` նպատակներին հասնելու, առկա դժվարությունները գնահատելու և ավելի լավ մոտեցումներ սահմանելու համար
• Մասնակցում է ստորաբաժանման աշխատանքների պլանավորմանը և կազմակերպմանը
• Ներկայացնում է ստորաբաժանման աշխատանքի բարելավմանը ուղղված առաջարկներ
• ՏՏ համակարգերի և Բիզնես գործընթացների ավտոմատացման հնարավորության գնահատում և վերլուծում
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• Վերահսկողական հմտությունների առկայություն
• Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
• Փաստաթղթերի գեներացման բազային իմացություն
• Գրավոր և բանավոր հաղորդակցման բարձր ունակություն՝ ներառյալ տեխնիկական փաստաթղթերի վարման ունակություն
• ԼՍՈՖԹ-Բանկ համակարգի իմացություն
• MS Office փաթեթի գերազանց իմացություն
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
• Վերլուծական հմտություններ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: