About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես ։DWH Developer/ Բիզնես վերլուծաբան:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Տեղեկատվության մշակման ընթացակարգերի մշակում, տվյալների վիտրինների (Data Mart) մշակում, աջակցում և օպտիմալացում
• ETL/ELT գործընթացների կարգավորում SSIS-ի հիման վրա
• Համակարգերի աղբյուրների վերլուծություն
• OLAP լուծումների մշակում և աջակցություն՝ MS SSAS (Tabular և Multidimensional) հենքի վրա
• Վերլուծական տվյալների պատրաստում՝ ըստ հարցումների (Ad-hoc հարցումներ)
• Կառավարչական հաշվետվությունների ավտոմատացում բիզնեսի տարբեր ուղղություններով
• Տվյալների հետ աշխատանքի գործընթացում AI գործիքների և պրակտիկաների ներդրում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ տեխնիկական
• SQL-ի լավ իմացություն, ցանկալի է՝ T-SQL
• Կոդի օպտիմալացման մեթոդների իմացություն
• Տվյալների բազաների կառուցվածքն ինքնուրույն ուսումնասիրելու և տվյալների ներկայացման ու մշակման համար օպտիմալ կառուցվածքներ ձևավորելու կարողություն
• Ցանկալի է՝ տվյալների պահոցների և վերլուծական հաշվետվողականության (DWH & BI) համակարգերի նախագծման և մշակման հիմունքների իմացություն
• OLAP-ի սկզբունքների իմացություն, ցանկալի է՝ OLAP լուծումների կառուցման գործիքներից որևէ մեկի տիրապետում
• Ցանկալի է՝ ETL գործընթացների մշակման փորձ
• Անգլերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերը կարդալու մակարդակով, Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար
• Թիմում աշխատելու պատրաստակամություն
• Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն
• Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-
ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/