About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է ստեղծագործ արարչի, ով իր հերթին փնտրում է մտքերն իրագործելու երազանքի հարթակը։ Ընտրված թեկնածուն կմիանա Մարքեթինգի բաժնին, որպես քոփիրայթեր։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Գովազդային արշավների կարգախոսների, նկարագրությունների, տեղեկատվական տեքստերի մշակում և արդեն առկա այլ նյութերի մշակում և/կամ խմբագրում,
• Սոց․ մեդիայի հրապարակումների տեքստերի մշակում և/կամ խմբագրում,
• Հաճախորդների, գործընկերների համար նախատեսված հաղորդագրությունների տեքստերի մշակում ,
• Վիդեոհոլովակների սցենարային նկարագրությունների հավաքագրում և/կամ խմբագրում,
• Գովազդային արշավների կոնցեպտների գեներացում ,
• Գովազդային տեքստերի մշակում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Նվազագույնը 3 տարվա քոփիրայթերի աշխատանքային փորձ՝ մարքեթինգի կամ հարակից բնագավառում,
• Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն ,
• MS Office փաթեթին տիրապետելու կարողություն,
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,
• Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու կարողություն,
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/: