About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես DWH Բիզնես վերլուծաբան։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Նախագծերի բիզնես/համակարգային վերլուծություն,
• Բիզնես գործընթացների, տեխնիկական առաջադրանքների կազմում և տրամադրում ծրագրավորողներին ,
• Օգտատերերի առօրյա աշխատանքի հետ կապված սցենարների, ինչպես նաև թեստավորման սցենարների ձևակերպում,
• Իրագործված նախագծերի թեստավորում,
• Փոխգործակցություն Բանկի գործընկերների հետ (ինտեգրատորների և վենդերների հետ),
• Առաջադրանքների պատվիրատուների (բանկի առանձին ստորաբաժանումների) համար իրագործված լուծումների հանձնման/ընդունման կազմակերպում ,
· Համակարգի օգտատերերի համար ուղեցույցների պատրաստում/թարմացում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
• Բիզնես/համակարգային վերլուծաբանի աշխատանքային փորձ (պարտադիր),
• Նախագծերի կառավարման փորձ (ցանկալի),
• Օգտատերերի համար ուղեցույցներ կազմեու փորձ,
• SQL -ով աշխատելու փորձ (նվազագույնը բազային մակարդակով իմացությունը ցանկալի է),
• Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար
• Թիմում աշխատելու պատրաստակամություն
• Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում
• Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-
ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/