Now hiring

Տեղեկատվական անվտանգության մասնագետ @ Idbank

YerevanOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն ՏԱ մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Մշակել տեղեկատվական անվտանգության ճարտարապետությունը,

• Բիզնես նպատակներին և օրենսդրական պահանջներին համահունչ տեղեկատվական անվտանգության լուծումների ներդրում,

• Մշակել և թարմացնել տեղեկատվական անվտանգության քաղաքականություններ, ստանդարտներ և այլ ներքին նորմատիվային ակտեր։

• Կատարել ռիսկերի գնահատում, բացահայտել խոցելիությունները, գնահատել սպառնալիքների ներգործությունը,

• Ներկայացնել ռիսկերի նվազեցմանը ուղղված միջոցներ և միջոցառումներ,

• Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության գնահատում և պահանջների մշակում

• Գնահատել նոր և զարգացող անվտանգության տեխնոլոգիաները և առաջարկներ ներկայացնել դրանց կիրառման մասով,

• Մշտապես տեղեկացված լինել տեղեկատվական անվտանգության ոլորտի զարգացումների և առաջընթացի մասին,

• Մշակել նոր համակարգերի ներկայացվող ՏԱ պահանջներ։

• Համագործակցել ՏՏ և բիզնես ստորաբաժանումների հետ՝ դրանց տեղեկատվական անվտանգության կարիքները հասկանալու համար

• Աջակցել շահագրգիռ կողմերին և կոմունիկացնել տեղեկատվական անվտանգության պահանջների մասին,

• Մշակել և ապահովել միջադեպերի արձագանքման պլանների կատարումը,

• Մասնակցել միջադեպերի վերլուծությանը և պատճառների բացահայտմանը, առաջարկել տեղեկատվական անվտանգության միջոցների բարելավում,

• Ապահովել տեղեկատվական անվտանգության ճարտարապետության և լուծումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը

• Մասնակցել տեղեկատվական անվտանգությանը առնչվող աուդիտներրի ընդունման նախախատրասրտմանը և արձագքման պատասխանների մշակմանը

• Մշակել և անցկացնել տեղեկատվական անվտանգության ուսուցման և իրազեկման ծրագրեր,

• Խթանել տեղեկատվական անվտագության մշակույթի զարգացումը

• Մշակել և արդի վիճակում պահպանել տեղեկատվական անվտանգության փաստաթղթեր, ներառյալ՝ դիագրամներ, քաղաքականություններ և այլ ՆԻԱ

• Սահմաված պարբերականությամբ ղեկավարին ներկայացնել տեղեկատվական անվտագուքյան միջոցների արդյունավետության վերաբերյալ հաշվերտվություններ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Մասնագիտական բարձրագույն կրթություն,

• Տեղեկատվական անվտանգության ոլորտում 1-2 տարվա հաստատված փորձ,

• Ոլորտի որակավորման հավաստագրերի առկայություն, ինչպիսիք են՝ CISSP, CISM ,

• Ռուսերեն, Անգլերեն լեզուների իմացություն:

• ՏԱ ստանդարտների իմացություն,

• Տեղեկատվական անվտանգության ռիսկերի գնահատման և Տեղեկատվական անվտանգության միջադեպերի հետաքննության փորձի առկայություն,

• Նորմատիվ ակտեր մշակելու, վերանայելու հմտություններ,

• Հաղորդակցվելու բարձր ունակություն,

• Թիմային աշխատանքի ունակություն,

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,

• Անալիտիկ ունակություն,

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores