Now hiring

Ռիսկերի վերլուծության և միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար @ Idbank

YerevanOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Ռիսկերի վերլուծության և միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Կազմակերպում և համակարգում է միջադեպերի (գործառնական ռիսկի դեպքերի) գրանցման, դասակարգման, վերլուծության և արձագանքման գործընթացը՝ ապահովելով դրանց արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում։

• Ապահովում է միջադեպերի արմատական պատճառների վերլուծությունը, թերություններ վերացմանը և կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու դրանց կատարման մշտադիտարկումը։

• Համակարգում է ոչ ֆինանսական ռիսկերի քանակական և որակական վերլուծությունների, ինչպես նաև սցենարային վերլուծությունների իրականացումը՝ ռիսկերի կանխարգելման ու նվազեցման նպատակով։

• Գնահատում է հսկողության մեխանիզմների արդյունավետությունը միջադեպերի վերլուծության արդյունքների հիման վրա և ներկայացնում գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկություններ։

• Մշակում և մշտադիտարկում է ռիսկի հիմնական ցուցիչները (KRI)՝ վերլուծելով սահմանված շեմերից շեղումները և ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։

• Մասնակցում է ռիսկերի կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի (քաղաքականություններ, ընթացակարգեր) մշակմանն ու պարբերական վերանայմանը։

• Պատրաստում և ներկայացնում է ռիսկերի ու միջադեպերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպես նաև կազմակերպում է աշխատակիցների իրազեկմանն ու ուսուցմանն ուղղված միջոցառումներ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության կամ հարակից ոլորտում

• Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային կամ ֆինտեխ ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ռիսկերի կառավարման ոլորտում. ղեկավար աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն

• Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

• Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն

• Թիմի կառավարման, առաջադրանքների պլանավորման ու բաշխման և աշխատակիցների զարգացման հմտություններ

• Թիմում աշխատելու հմտություններ

• Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores