Now hiring

Դատական և սնանկության վարույթների բաժնի առաջատար մասնագետ @ Idbank

YerevanOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով պատասխանատու է լինելու ստորև նշված աշխատանքային պարտականությունները կատարելու համար․

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Բանկին առնչվող գործերով հայցադիմումների (ներառյալ՝ էլեկտրոնային), հարկադրված սնանկության դիմումների, միջնորդությունների, առարկությունների, պատասխանների և դատավարական այլ փաստաթղթերի կազմում, ինչպես նաև դատական ներկայացուցչության ապահովում։

• Բանկի դեմ ներկայացված դիմումների պատասխանների, վերաքննիչ բողոքների, վերաքննիչ բողոքների պատասխանների, վճռաբեկ բողոքների, վճռաբեկ բողոքների պատասխանների կազմում։

• Նոտարների կողմից մերժված դիմումների մասով հայցերի ներկայացում։

• Բանկի շահերի ներկայացում բոլոր դատական ատյաններում և արբիտրաժային տրիբունալներում։

• Հարկադիր սնակության վարույթների հարուցման նպատակով հայցերի ներկայացում, ինչպես նաև բոլոր սնանկության վարույթներում պահանջների գրանցման կազմակերպում։

• Մասնակցություն սնանկության վարույթներին և աճուրդներին, այդ թվում Բանկի մասնակցությամբ սնանկության վարույթների նկատմամբ հսկողության իրականացում և իրավական ուղեկցում, այն է՝ կառավարչի գործողությունների նկատմամբ հսկողության իրականացում, պարտատերերի ժողովներին, դատական նիստերին, անհրաժեշտության դեպքում՝ գույքագրման աշխատանքներին ներգրավում։

• Դեբիտորական պարտավորություն ունեցող Բանկի հաճախորդների մասով հայցադիմումների/դիմումների ներկայացում։

• Բանկի հաճախորդների հետ արտադատական, դատական, հետդատական փուլերում կնքվող հաշտության համաձայնագրերի նախագծերի կազմում։

• Չօգտագործված պետական տուրքերի վերադարձման ապահովում։

• Ըստ անհրաժեշտության՝ ներկայացուցչություն պետական մարմիններում։

• Կատարում է իրեն հանձնված, ինչպես նաև իր կողմից վարվող գործերի վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում Բանկի համապատասխան ծրագրային բազաների, ինչպես նաև կատարում է դրանց վիճակի փոփոխությունների լրացում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն իրավաբանական կրթություն

• Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

• Համակարգչային ծրագրերի (Datalex) վարժ իմացություն

• Ընդհանուր զարգացվածություն

• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն

• Հաղորդակցման հմտություններ

• Վերլուծական հմտություններ

• ժամանակի արդյունավետ կառավարում

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն

• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/

Skills

Claim, litigation and bankruptcy unit

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores