About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով պատասխանատու է լինելու ստորև նշված աշխատանքային պարտականությունները կատարելու համար․
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Կազմում և ներկայացնում է հայցադիմումներ, դիմումներ (ներառյալ էլեկտրոնային)` ապահովելով փաթեթների ամբողջականությունը։
• Կազմում և ներկայացնում է հայցադիմումի պատասխաններ, միջնորդություններ, հաշտության համաձայնություններ, այլ գրություններ։
• Ներկայացնում է Բանկի շահերը ՀՀ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։
• Իրականացնում է Բանկի վարկառու հանդիսացող մահացած անձանց պահանջների գրանցում համապատասխան նոտարներին։
• Իրականացնում է սնանկ հաճախորդների նկատմամբ Բանկի պահանջների գրանցում։
• Կատարում է իրեն հանձնված, ինչպես նաև իր կողմից վարվող գործերի վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում Բանկի համապատասխան ծրագրային բազաների, ինչպես նաև կատարում է դրանց վիճակի փոփոխությունների լրացում։
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բանկային կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման համար պատասխանատվության կրում։
• Կատարում է իրեն հանձնված, ինչպես նաև իր կողմից վարվող գործերի վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում Բանկի համապատասխան ծրագրային բազաների, ինչպես նաև կատարում է դրանց վիճակի փոփոխությունների լրացում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն իրավաբանական կրթություն
• Նվազագույնը 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
• Համակարգչային գիտելիքներ
• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
• Հաղորդակցման հմտություններ
• Վերլուծական հմտություններ
• ժամանակի արդյունավետ կառավարում
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/