About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդատուի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար․
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Բանկ այցելած հաճախորդների կարիքների բացահայտում,
• Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և Բանկի պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,
• Բանկոմատների և վճարային տերմինալների մասով հաճախորդներին խորհրդատվության մատուցում,
• Նոր, վերաթողարկված կամ առգրավված պլաստիկ քարտերի ընդունում, տրամադրում հաճախորդներին,
• Հաճախորդներին իրենց հաշիվների և այլ ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրում, սպասարկում,
• Հաճախորդներից Բանկի ծառայություններին վերաբերող դիմումների ընդունում, ընթացքի ապահովում,
• Հաճախորդների կողմից հնչեցված հարցերի և բարձրացված խնդիրների լիարժեք պարզաբանում և լուծում, առաջացած խնդիրներին արագ արձագանքում, հետադարձ կապի ապահովում,
• Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների ընդունում, հետագա ընթացքի ապահովում, հետադարձ կապի ապահովում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն,
• Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում դիտվի որպես առավելություն,
• Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/,
• Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
• Հաճախորդների արդյունավետ սպասարկման հմտություններ,
• Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
• Աշխատանքի ճիշտ կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,
• Բանակցելու և խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ,
• Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/: