About this role
ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․
• Պարբերաբար իրականացնում է ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների համեմատական վերլուծություն, ուսումնասիրում է Բանկի մրցակցային միջավայրը և բացահայտում Բանկի ուժեղ ու թույլ կողմերը:
• Պարբերաբար իրականացնում է Բանկի տվյալների բազաներում առկա տվյալների ուսումնասիրություններ և վերլուծություններ` Բանկի գործունեության առանձին ոլորտներով նպատակային ցուցանիշների սահմանման, գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման և այլ նպատակներով։
• Պարբերաբար իրականացնում է Բանկի նպատակային ցուցանիշների հաշվարկներ՝ սահմանված նպատակային ցուցանիշների կատարման նկատմամբ պարբերական հսկողության ապահովման և շեղումների բացահայտման նպատակով։
• Իրականացնում է մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև Բանկի գործունեության առանձին ցուցանիշների միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ։
• Պարբերաբար ուսումնասիրում է միջազգային և ՀՀ բանկային համակարգում կիրառվող ինովացիաները, գնահատում է Բանկում ներդրման նպատակահարմարությունը, ձևավորում է համապատասխան առաջարկություններ, կազմում և ներկայացնում է համապատասխան հաշվետվություններ։
• Պարբերաբար գնահատում է մակրոտնտեսական իրավիճակի ազդեցությունը ՀՀ բանկային համակարգի և Բանկի գործունեության վրա, բացահայտում է բանկային համակարգի զարգացման հնարավորությունները ու սպառնալիքները։
• Մասնակցում է Բանկի Ռազմավարության մշակման գործընթացներին, իրականացնում անհրաժեշտ վերլուծություններ, գնահատումներ, մշակում է Բանկի Ռազմավարության տեսլականը և Բանկի Ռազմավարությունը։
• Կազմում է Բանկի Ռազմավարության կատարման ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։
• Իրականացնում է անմիջական ղեկավարի կողմից պահանջվող այլ վերլուծություններ, կազմում այլ հաշվետվություններ կամ իրականացնում այլ հանձնարարականներ։
Պահանջվող հմտություններ՝
• Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
• Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում (ցանկալի է ռազմավարության մշակման և բիզնես պլանավորման ոլորտում)
• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
• Ռեգրեսիոն մոդելներ կազմելու, կանխատեսումներ իրականացնելու մեթոդների տիրապետում
• Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ
• Հաշվետվություններ, պրեզենտացիաներ կազմելու և ներկայացնելու հմտություններ
• Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
• Մակրոտնտեսագիտության իմացություն
• Հաշվապահության իմացություն
• Հաղորդակցման հմտություններ
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: