About this role
ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Նոտարական գործընթացների կազմակերպման և կադաստրային ձևակերպումների մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․
Աշխատանքային պարտականություններ ՝
• Նոտարական գրասենյակներում գրավի պայմանագրի վավերացման և իրավասու պետական մարմիններում գրավի իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի պատրաստում։
• Պայմանագրերի ստորագրման գործընթացի կազմակերպում՝ Երևան քաղաքի նոտարական գրասենյակում (ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների):
• Ֆիզիկական անձ հաճախորդների վարկային/գրավային պայմանագրերի սկանավորում։
• Գրավի առարկային վերաբերյալ առկա սահմանափակումների վերաբերյալ հարցումների կատարում։
• Գրավի իրավունքի դադարեցման գրանցում համապատասխան մարմիններում
• Գրավի իրավունքի գրանցումը հավաստող փաստաթղթերի ստացում համապատասխան Համակարգից։
• Գրավների մարում «Գործառնական օր» համակարգում:
• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում:
Պահանջվող հմտություններ՝
• Բարձրագույն կրթություն
• Համակարգչային գիտելիքներ
• Ռուսերեն լեզվի իմացություն
• Վարկային պրոդուկտների իմացություն
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: