Now hiring

Քարտային գործառնությունների բողոքարկման և մոնիթորինգի բաժնի մասնագետ @ Idbank

YerevanOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Բանկի կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների ամենօրյա ուսումնասիրություն և հսկողություն,

• Բանկի սպասարկման ցանցում կատարված գործարքների ուսումնասիրություն, վերլուծություն և անհրաժեշտ գործողությունների իրականացում,

• Բանկի կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված կասկածելի գործարքների առկայության դեպքում հաճախորդների հետ կապի հաստատում, ճշտումների կատարում և անհրաժեշտության դեպքում քարտերի բլոկավորում կամ ապաբլոկավորում,

• Թողարկողի և սպասարկողի անվտանգության կանոնների գրանցման, հեռացման, դրանցում փոփոխությունների իրականացման առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն կրթություն,

• 1 տարվա աշխատանքային փորձ,

• Բանկային օրենսդրության իմացություն,

• Համակարգչային գիտելիքներ,

• Մայրենի լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,

• Հաճախորդների սպասարկման հմտություններ,

• Հաղորդակցման հմտություններ,

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,

• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն,

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores