About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Խորհրդատու Արտոնյալ բանկային ծառայությունների բաժնին միանալու համար ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հաճախորդների դիմավորում, կարիքների բացահայտում, ուղեկցում համապատասխան աշխատակիցների մոտ։
• Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում, դրանց հետ կապված մանրամասների ներկայացում և պարզաբանում (այդ թվում՝ հեռախոսազանգի միջոցով)։
• Նոր, վերաթողարկված կամ առգրավված պլաստիկ քարտերի ընդունում, հաճախորդներին տեղեկացում, տրամադրում։
• Վարկի, վարկային գրաֆիկների տրամադրում, վարկային գործի կազմում, թարմացում,
• Վարկի մարումներին հետևում, վարկառուներին հիշեցում,
• Հաճախորդներին հեռակառավարման համակարգերի տրամադրում, համապատասխան պայմանագրերի կնքում, դադարեցում, փոփոխում, դրանց հետ կապված և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում:
• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված միջնորդավճարների և այլ վճարների գանձման իրականացում։
• Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների ընդունում, տեղեկացում ղեկավարներին։
• Հաճախորդների սպասարկմանն ուղղակի և անուղղակի առնչվող այլ հանձնարարված հանձնարարականների կատարում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն,
• Աշխատանքային փորձ չի պահանջվում։
• Ռուսերենի գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
• Համակարգչային գիտելիքներ,
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
• Հաղորդակցման հմտություններ
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում,
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: