About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Կորպորատիվ պրոդուկտների ձևակերպման աջակցման մենեջեր/վաճառքների վերլուծաբան, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Կորպորատիվ հաճախորդների կողմից իրականացվող բանկային գործարքների, գործարար հարաբերությունների վերաբերյալ վերլուծությունների և միջազգային փոխանցումների համակարգերի միջոցով կատարվող գործարքների, կորպորատիվ հաճախորդների եկամտաբերության մոնիթորինգների իրականացնում,
• Գործող առևտրի սպասարկման կետերի վերաբերյալ ամսական և եռամսյակային մոնիթորինգների իրականացում, հաշվետվությունների տրամադրում,
• Կորպորատիվ հաճախորդների կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ ընթացիկ ներքին վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում,
• Ֆինանսական մոնիթորինգի և/կամ այլ ստորաբաժանումների կողմից ստացված կորպորատիվ հաճախորդների գործարքների վերաբերյալ հարցումների մշակում,
• Տեղեկատվական բազաների վարում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն մասնագիտական կրթություն
• Առնվազն 1 տարվա բանկային աշխատանքային փորձ կամ համանման ոլորտում աշխատանքային փորձ
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
• Բանկային օրենսդրության և ՓԼ/ԱՖ ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն
• Համակարգչային գիտելիքներ MS Office (մասնավորապես՝ Excel-ի գերազանց տիրապետում), LSoft-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Տվյալների վերլուծություններ իրականացնելու հմտություններ
• Նախաձեռնողականություն, առաջնահերթությունների սահմանման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
• Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն (multitasking)
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/