Now hiring

Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ/QA @ Idbank

YerevanOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ/QA՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով․

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Իրականացնել գործառնական ռիսկերի գնահատում և դասակարգում, ինչպես նաև առկա և պոտենցիալ ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։

• Իրականացնել գործառնական ռիսկի պատահարների հավաքագրում, վերլուծություն, դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջարկում և հետագա մոնիթորինգ։ Պատրաստել պատահարների վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ։

• Գնահատել նոր պրոդուկտների, ծառայությունների, գործընթացների և համակարգային փոփոխությունների ներդրման հնարավոր գործառնական և զեղծարարության ռիսկերը։

• Մասնակցել նոր պրոդուկտների և համակարգային փոփոխությունների թեստավորման գործընթացներին՝ մշակելով գործառնական ռիսկերի, զեղծարարության ռիսկերի և վերահսկողական մեխանիզմների ստուգման համապատասխան սցենարներ։

• Իրականացնել թեստային միջավայրում մշակված սցենարների փորձարկում, բացահայտել հնարավոր խոցելիությունները, վերահսկողական բացերը և գործընթացային թերությունները։

• Ներկայացնել առաջարկություններ հայտնաբերված ռիսկերի նվազեցման, կանխարգելիչ վերահսկողության մեխանիզմների ներդրման կամ առկա վերահսկողությունների բարելավման վերաբերյալ։

• Իրականացնել ներդրված վերահսկողական մեխանիզմների արդյունավետության հետագա մոնիթորինգ։

• Իրականացնել գործառնական ռիսկերի վերաբերյալ իրազեկության բարձրացման աշխատանքներ, այդ թվում՝ դասընթացներ Բանկի աշխատակիցների և նոր ընդունվող անձանց համար։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն կրթություն մաթեմատիկական կամ տնտեսագիտական ուղղվածությամբ

• Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ ռիսկերի կառավարման, աուդիտի, ներքին վերահսկողության, ՏՏ կամ բիզնես գործընթացների վերլուծության ոլորտներում։

• Բանկային/ֆինանսական համակարգի փորձը կդիտարկվի որպես առավելություն։

• Բանկային գործընթացների, պրոդուկտների և վերահսկողական մեխանիզմների վերլուծության կարողություն։

• Գործառնական, զեղծարարության և վերահսկողական ռիսկերի բացահայտման սցենարների մշակման ունակություն։

• Բանկային տեղեկատվական համակարգերի, թվային հարթակների և պրոցեսինգային համակարգերի աշխատանքի ընդհանուր տրամաբանության իմացություն։

• Թեստային միջավայրերում նոր պրոդուկտների, գործընթացների և համակարգային փոփոխությունների փորձարկման փորձ։

• Թեստավորման սցենարների, այդ թվում՝ գործառնական ռիսկերի, զեղծարարության ռիսկերի և վերահսկողական մեխանիզմների ստուգման սցենարների մշակման ունակություն։

• Տվյալների բազաների հետ աշխատելու, SQL հարցումների կազմման և տվյալների վերլուծության հմտություններ ։

• Jira կամ նմանատիպ համակարգերում պատահարների գրանցման, հետևման և մոնիթորինգի փորձ։

• Excel-ի խորը իմացություն, հաշվետվությունների, վերլուծական աղյուսակների և dashboard-ների պատրաստման կարողություն։

• ՏՏ համակարգերի ինտեգրացիաների, API-ների, մուտքի իրավունքների և վերահսկողական մեխանիզմների ընդհանուր պատկերացում։

• Թվային բանկինգի, մոբայլ հավելվածների, CRM, վարկային հոսքագծերի կամ core banking համակարգերի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն / լարված գրաֆիկով աշխատելու կարողություն

• Հաղորդակցվելու և թիմում աշխատելու գերազանց հմտություններ

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,

• Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով https://idbank.bamboohr.com/careers/249 ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/

Skills

Operational risk management unit

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores