Now hiring

BNPL վարկային պորտֆելի ռիսկերի կառավարման խմբի մասնագետ @ Idbank

YerevanOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է BNPL վարկային պորտֆելի ռիսկերի կառավարման խմբի մասնագետ՝ ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Վարկային պորտֆելի ռիսկայնության մակարդակի վերաբերյալ խորացված վերլուծությունների իրականացում,

• Պրոդուկտների գծով նախահաստատվող սահմանաչափերի ռիսկայնության մակարդակների ուսումնասիրություն և գնահատում,

• Գործող սահմանաչափերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ հիմնավորված առաջարկների պատրաստում և ներկայացում հաստատման:

• Գործող և/կամ նոր հաճախորդների խմբերի (սեգմենտների) համար վարկային ռիսկի կառավարման մասով սահմանաչափերի նախահաստատման մոդելների և առաջարկների պատրաստում,

• Ռիսկերի ցուցանիշների մոնիթորինգ, տվյալների վիզուալիզացում (Dashboards) և հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն կրթություն

• 1 տարվա աշխատանքային փորձը համանման աշխատանքում ցանկալի է

• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն

• Համակարգչային գիտելիքներ՝

• SQL ի իմացություն, MS Excel-ի ընդլայնված գործիքակազմի տիրապետում (պարտադիր),

• BI, Python կամ R ծրագրավորման լեզուների իմացություն (տվյալների մշակման և վիճակագրական վերլուծության համար) կդիտվի որպես առավելություն

• Անալիտիկ մտածելակերպ, բազաներով աշխատանքային փորձի առկայություն

• Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

• Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն

• Թիմում աշխատելու հմտություններ

• Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/

Skills

BNPL Risk Management Group

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores