Now hiring

Ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքների առաջատար մենեջեր @ Idbank

YerevanOnsiteFull-time
Apply with ResuMinder

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքների առաջատար մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կորպորատիվ հաճախորդների ներգրավում, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների մասնաճյուղեր/ներկայացուցչություններ, օտարերկրյա հիմնադիրներ ունեցող ընկերություններ և ֆինանսական կազմակերպություններ

• Հաճախորդների բիզնես գործունեության, ֆինանսական հոսքերի և գործարքների վերլուծություն, նշված գործընթացներն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության հավաքագրում և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ

• Հաճախորդներին բանկային պրոդուկտների, ծառայությունների և գործընթացների վերաբերյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրում

• Կորպորատիվ պրոդուկտների և ծառայությունների, մասնավորապես՝ պասիվների ներգրավմանն ուղղված (ավանդներ, հաշվի դրական մնացորդ, պարտատոմսեր) և կոմիսիոն եկամուտ գեներացնող (SWIFT փոխանցումներ, POS/VPOS, արտարժույթի փոխարկում) պրոդուկտների և ծառայությունների վաճառքի իրականացում, խաչաձև վաճառքի հնարավորությունների բացահայտում

• Գործող և նոր կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության/գործնական հարաբերությունների ձևավորում և զարգացում

• Հաճախորդների պորտֆելի շարունակական սպասարկում, առաջացող հարցերի և խնդիրների օպերատիվ կարգավորում և աջակցության ապահովում՝ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ

• Հաճախորդների կարիքների վերլուծության հիման վրա անհատական լուծումների մշակում

• Ստանդարտ պայմաններից շեղված պայմաններով համագործակցելու անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկների ներկայացում և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն մասնագիտական կրթություն

• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն

• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն

• Բանկային օրենսդրության և կարգավորումների իմացություն

• Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Excel-ի լավ իմացություն, LSBank ծրագրի և CRM համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն

• Հաղորդակցման և բանակցային հմտություններ

• Հաճախորդների ներգրավման և խաչաձև վաճառքի (cross-selling) հմտություններ

• Նախաձեռնողականություն, առաջնահերթությունների սահմանման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ

• Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն (multitasking)

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն

• Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն

• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

• Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/

Skills

Institutional business and cooperation division

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

See how your CV scores