About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկին որպես ԱՄՆ ներկայացուցչության աշխատակից:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Բանկի ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
• Բանկի գործող հաճախորդներին բանկային ծառայությունների մատուցման, հավելվածների օգտագործման հարցերում աջակցության տրամադրում,
• Վաճառքների և սպասարկման որակի բարելավմանն ուղղված գործողությունների իրականացում
• Շուկայի հետազոտության իրականացում,
• Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցում ՝ հաճախորդների պահանջները բացահայտելու և առաջացած խնդիրները լուծելու համար,
• Ներկայացուցչության գործունեության շրջանակներում Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված և/կամ անմիջական ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվությունների տրամադրում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• Աշխատանքային փորձ բանկային ոլորտում ,
• Բանկային օրենսդրության իմացությունը ցանկալի է
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
• Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
• Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS office: Word, Excel, Power Point
• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Հաղորդակցման գերազանց հմտություն
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: