About this role
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում բաժնի ղեկավարին,
• Բանկի գործող և հավանական հաճախորդների ուսումնասիրություն և վերլուծություն,
• Բանկի համապատասխան ստորաբաժանումներին հաճախորդների մասին տեղեկատվության տրամադրում,
• Իրականացնում է համապատասխան միջոցառումներ Բանկի, այդ թվում նաև մասնաճյուղերի գործունեության մեջ ֆինանսական և տնտեսական անվտանգության տեսանկյունից առավել խոցելի տեղերի հայտնաբերման և լիակատար վերացման ուղղությամբ,
• Անհրաժեշտության դեպքում բանկի համապատասխան ստորաբաժանումներին հաճախորդների վերաբերյալ եզրակացության պատրաստում և տրամադրում,
• Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում է գրավադրվող գույքի վիճակի գնահատում և ստուգում,
• Հաճախորդների պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի նկատմամբ օպերատիվ վերահսկողության ապահովում,
• Հաճախորդների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման ռիսկերի առաջացման դեպքում կանխարգելիչ միջոցառումների իրականացում,
• անհրաժեշտության դեպքում Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ստուգումների իրականացումը,
• Բանկի ներքին իրավական ու անհատական ակտերով սահմանված և/կամ անմիջական ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվությունների տրամադրում։
• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• 1-2 տարվա բանկային աշխատանքային փորձ
• Ինքնակառավարում
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
• Բանկային օրենսդրության իմացություն
• Համակարգչային գիտելիքներ
• Լեզուների իմացություն
• Հաղորդակցման հմտություններ
• Կազմակերպչական հմտություններ
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: