About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Վաճառքների մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Բանկի իրավաբանական անձ հաճախորդների հետ աշխատավարձային նախագծի շրջանակներում աշխատանքների կազմակերպում, առանձնացված որոշակի ընկերությունների աշխատակիցների հետ աշխատանքների պատասխանատու,
• Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
• Պոտենցիալ հաճախորդների համար վաճառքի վերաբերյալ շնորհանդեսների կազմակերպում,
• Աշխատավարձային նախագծերի մոնիթորինգ,
• Աշխատավարձային նախագծի շրջանակներում քարտերի պատվիրման պրոցեսի կազմակերպում , վերահսկողություն,
• Աշխատավարձային նախագծի շրջանակներում պատվիրված քարտերի տրամադրման պրոցեսի կազմակերպում և իրականացում Բանկի տարածքից դուրս,
• Խաչաձև վաճառքներ,
• Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում, կիրառում,
• Վաճառքի ցուցանիշների ամփոփում և հաշվետվությունների ներկայացում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն,
• Բանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն,
• Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
• Բանկային օրենսդրության իմացություն,
• Մարքեթինգի բավարար իմացություն,
• MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես PowerPoint,
• Նախաձեռնողականություն և ինքնուրույնություն,
• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն,
• Հաղորդակցման հմտություններ,
• Կազմակերպչական հմտություններ,
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։