About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ծրագրային համակարգերի ադմինիստրատորի, ով պատասխանատու է լինելու LSBank համակարգի հետ կապված ստորև պարտականությունները կատարելու համար:
• Գործառնական օր համակարգի՝
• oգտվողների բացում, իրավասությունների տրամադրում և փոփոխում,
• օրվա հաշվարկների կատարում(փակում / բացում),
• հին հաշվեկշռային օրվա փակում / բացում,
• բառարանների ներմուծում և խմբագրում,
• մոդուլների կարգավորումների իրականացում ,
• ծրագրային փոփոխությունների թեստավորում,
• HelpDesk համակարգի միջոցով ներկայացված՝
• խնդիրների լուծում և ընթացիկ գործընթացների սպասարկում,
• վարկային/ավանդային կաղապարների բացում և խմբագրում ,
• նոր պահանջների կատարում ՝ անհրաժեշտության դեպքում՝ պահանջը այլ պատասխանատու անձանց ուղղորդելով,
• Բանկ-Հաճախորդ համակարգի սպասարկում, տեխնիկական խնդիրների լուծում
• Տերմինալ վճարումների համակարգով՝
• կատարված վճարումների դիտարկում
• սխալ հարցումների պարզաբանում, լուծում (ըստ անհրաժեշտության տերմինալը սպասարկող կազմակերպության հետ համատեղ)
• Overdue` Խնդրահարույց վարկերի կառավարման համակարգի՝
• օգտվողների բացում, իրավասությունների տրամադրում և փոփոխում
• բառարանների խմբագրում
• Հաշվետվական հենքում OLAP-ի վերագործարկում
• Ըստ անհրաժեշտության անմիջապես տվյալների հենքից SQL հարցումների միջոցով տվյալների արտահանում։
• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին LSoft համակարգի գործառնական օր ծրագրի հետ աշխատանքում
• ՀՀ բանկային օրենսդրության իմացություն
• Համակարգչային գիտելիքների իմացություն
• Ծրագրավորման գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն
• Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
• Վերլուծական հմտություններ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: