About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),
• Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում,
• Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,
• Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,
• Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,
• Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
• Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,
• ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
• Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
• Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
• Վաճառքի հմտություններ,
• Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/: