Now hiring

Հաճախորդների մենեջեր «Հին Երևան» մասնաճյուղ @ Idbank

YerevanOnsiteFull-timePosted 5 days ago

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախոդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ Աշխատանքային գրաֆիկը- հերրթափոխային (10:00 - 22:00):

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,

• Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,

• Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,

• Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում,

• Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն կրթություն,

• Վարկավորման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

• Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),

• Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,

• Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,

• Վաճառքի հմտություններ,

• Թիմային աշխատանքի պատրաստակամություն,

• Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

• Սթրեսակայունություն

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

Get the extension →
See how your CV scores