About this role
ՊԱՇՏՈՆ- Թվային ապառիկի վաճառքի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ - Հերթափոխային գրաֆիկ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Երևան, ՀՀ
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎ - Հնարավորինս շուտ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ - 22/04/2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ - 22/05/2026
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ - Անժամկետ` 3 ամիս փորձաշրջանով
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Թվային ապառիկի վաճառքի մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հաճախորդների հետ համապատասխան վարկի, քարտի կան հաշվի հայտի ընդունում,
• Վարկային գործառույթների իրականացում այդ թվում․
• Վարկային հայտերի ընդունում,
• Վարկային հայտի ընթացքի ապահովում,
• ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
• Հաճախորդներին աջակցություն մոբայլ հավելվածներում սինքրոնացման հարցերում։
• Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն,
• Համակարգչային գիտելիքներ
• Լեզուների իմացություն
• Հաղորդակցման հմտություններ
• Վաճառքի հմտություններ
• Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
• Սթրեսակայունություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/: