About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում, դրանց անընդհատության ապահովում,
• Մասնաճյուղի կողմից բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքի ղեկավարում
• Սահմանված վաճառքի պլանների կատարում,
• Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով մասնաճյուղում հաճախորդների սպասարկման բարձր չափանիշների ապահովում,
• Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն,
• Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,
• Մասնաճյուղի տարեկան բյուջեի ցուցանիշների կատարման գործընթացի ապահովում և վերահսկում,
• Մասնաճյուղում գտնվող դրամական միջոցների և այլ արժեքների պահպանման գործընթացի վերահսկում,
• Մասնաճյուղի վարկային պորտֆելի վերահսկում և տրամադրված վարկերի ժամանակին մարումների ապահովում,
• Հետագա ռիսկերից խուսափելու համար մասնաճյուղի վարկային պորտֆելի որակի համար պատասխանատվություն կրում,
• ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
• 4-5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
• Ղեկավարման հմտություններ,
• Ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,
• ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
• Համակարգչային գիտելիքների իմացություն,
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
• Ֆինանսական և գործառնական ռիսկերը գնահատելու ունակություն,
• Անկախ աշխատելու ունակություն,
• Որոշումներ կայացնելու ունակություն,
• Գերազանց վերլուծական հմտություններ,
• Գերազանց միջանձնային և խնդիրներ լուծելու հմտություններ,
• Պատրաստակամություն պարբերաբար գործուղվելու ՀՀ մարզեր,
• Մանրուքների հանդեպ ուշադիր, լավ կազմակերպված անձնավորություն, ով ունակ է միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարել: