Now hiring

Տեխնիկական սպասարկման մասնագետ։ ՏՏ վարչություն @ Idbank

YerevanOnsiteFull-timePosted 9 days ago

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկի Համակարգերի և ցանցային ադմինիստրավորման բաժին որպես Տեխնիկական սպասարկման մասնագետ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Պատասխանատու է աշխատակիցների աշխատանքային կայանների ծրագրային և տեխնիկական աշխատունակության համար:

· Համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովմամբ վերաբերյալ աշխատակիցների կողմից բարձրացրած խնդիրների լուծում արագ և արհեստավարժ։

· Համակարգչային տեխնիկայի և ցանցային սարքերի տեղադրում

· Ցանցի անցկացում (կաբելավորում)

· Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների կատարում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

· Բարձրագույն կրթություն։

· Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:

· Տեխնիկական անգլերենի իմացություն

· Windows 10/11-ի ադմինիստրացիայի մասնագիտական ​​գիտելիքներ:

· Համակարգչային և գրասենյակային տեխնիկայի ապարատային մասի գիտելիքներ:

· Կարողանալ տեղադրել, կարգավորել և թարմացնել ծրագրակազմը:

· LAN, VPN, TCP/IP, «routing», «switching», DNS, DHCP աշխատանքի սկզբունքների իմացություն:

· Թիմային աշխատանք

· Անալիտիկ մտածելակերպ

· Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

· Փոփոխություններին պատրաստակամություն

· Կազմակերպչական հմտություններ

· Արագ սովորելու ունակություն

· Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն արդյունքի համար

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:

Skills

Systems and network administration unit

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

Get the extension →
See how your CV scores
Տեխնիկական սպասարկման մասնագետ։ ՏՏ վարչություն at Idbank | ResuMinder Jobs