About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Տեխնիկական աջակցման բաժնի մասնագետի ՝ ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Կատարում է ֆիզիկական և վիրտուալ առևտրային կետերի գրանցում ներքին բանկային համակարգում և պրոցեսինգային համակարգում
• Առևտրային կետերի ընթացիկ սպասարկմանն առնչվող տեղեկատվության մշակում, անհրաժեշտության դեպքում տրամադրում առևտրային կետին
• ԱԳՄ-ների կողմից առգրավված քարտերի հաշվառում, գրանցում ներքին բանկային համակարգում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• 1 տարվա աշխատանքային փորձ
• Բանկային օրենսդրության իմացություն
• Համակարգչային գիտելիքներ
• Մայրենի լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
• Հաճախորդների սպասարկման հմտություններ
• Հաղորդակցման հմտություններ
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։