Now hiring

Կոմիսիոն բիզնեսի բաժնի անհատական մենեջեր @ Idbank

YerevanOnsiteFull-timePosted 7 days ago

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Կոմիսիոն բիզնեսի բաժնի անհատական մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Կորպորատիվ հաճախորդների ներգրավում,

• Կորպորատիվ պրոդուկտների մասով վաճառքների իրականացում, մասնավորապես՝ բիզնես օվերդրաֆտի, ՊՈՍ”/“Վ-ՊՈՍ” վճարային համակարգերի, աշխատավարձային պրոդուկների, թվային ապառիկ և այլն

• Բանկի այլ պրոդուկտների վաճառքների իրականացում,

• Կորպորատիվ հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում,

• Կորպորատիվ հաճախորդների պորտֆելի սպասարկում, խորհրդատվության տրամադրում, գործնական հարաբերությունների ստեղծում և զարգացում։

• Հաճախորդներից ֆինանսական տվյալների, իրավաբանական փաթեթի այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում ամփոփում։

• Տվյալ հաճախորդի մասով բոլոր պրոդուկտների ստացվելիք եկամտաբերության հաշվարկի իրականացում։

• Հաճախորդների համար առավել/նվազ բարենպաստ՝ արտոնյալ պայմանների հաստատման գործընթացի իրականացում (նոր սակագին, և այլն),

• Համաձայն ներքին իրավական ակտերի, իր իրավասությունների շրջանակներում, ՀՀ պետ ռեգիստրից, Վարկային բյուրոյից և այլ իրավասու մարմիններից հարցումների իրականացում ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն մասնագիտական կրթություն

• Նվազագույնը 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

• Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն

• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն

• Բանկային օրենսդրության իմացություն

• Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

• Հաղորդակցման հմտություններ

• Խաչաձև վաճառքի հմտություններ

• Վերլուծական հմտություններ

• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում

• Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։

Skills

Institutional business and cooperation division

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

Get the extension →
See how your CV scores
Կոմիսիոն բիզնեսի բաժնի անհատական մենեջեր at Idbank | ResuMinder Jobs