About this role
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Կազմակերպել և համակարգել Գործադիր մարմնի աշխատանքային օրակարգը, հանդիպումները, խորհրդակցությունները և միջոցառումները,
• Ապահովել Գործադիր մարմնի հանդիպումների, ժողովների և այլ աշխատանքային միջոցառումների նախապատրաստումն ու անցկացումը,
• Տեղեկացնել համապատասխան ստորաբաժանումներին և աշխատակիցներին Գործադիր մարմնի հանձնարարականների, հանդիպումների և այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ,
• Հավաքագրել, համակարգել և նախապատրաստել Գործադիր մարմնի ներկայացվող նյութերը, հաշվետվությունները և այլ փաստաթղթերը,
• Ստուգել ներկայացվող փաստաթղթերի ամբողջականությունը, ճշտությունը և համապատասխանությունը սահմանված պահանջներին,
• Կազմել և վարել Գործադիր մարմնի պաշտոնական և գործարար նամակագրությունը,
• Կազմակերպել և համակարգել ներքին և արտաքին շահակիցների հետ հաղորդակցությունը,
• Ապահովել հանդիպումների օրակարգերի կազմումը, մասնակիցների ծանուցումը և անհրաժեշտ նյութերի տրամադրումը,
• Ապահովել Գործադիր մարմնի կողմից տրված հանձնարարականների փոխանցումը պատասխանատու աշխատակիցներին և ստորաբաժանումներին,
• Հետևել հանձնարարականների կատարման ընթացքին և սահմանված ժամկետներում դրանց իրականացմանը,
• Համակարգել Գործադիր մարմնի գործուղումների կազմակերպման գործընթացը, ներառյալ ճանապարհորդությունների, կեցության և հանդիպումների պլանավորումը,
• Ապահովել Գործադիր մարմնի փաստաթղթերի, նամակագրության և այլ նյութերի պատշաճ պահպանումն ու արխիվացումը,
• Ապահովել գաղտնի տեղեկատվության պահպանությունը և դրա հետ կապված գործընթացների պատշաճ իրականացումը,
• Համակարգել Գործադիր մարմնի և ընկերության ստորաբաժանումների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակումը,
• Աջակցել ընկերության ռազմավարական նախաձեռնությունների, նախագծերի և միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին,
• Կազմակերպել և համակարգել ղեկավարության մասնակցությունը ներքին և արտաքին հանդիպումներին, համաժողովներին և այլ միջոցառումներին,
• Կազմել հանդիպումների, ժողովների և խորհրդակցությունների արձանագրությունները և ապահովել դրանց պատշաճ շրջանառությունը,
• Կատարել Գործադիր մարմնի կողմից տրված լրացուցիչ հանձնարարությունները։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն,
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ Executive Assistant, Office Manager կամ նմանատիպ պաշտոնում,
• Ֆինանսական, տեխնոլոգիական կամ ֆինթեք ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
• Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն,
• Գործարար նամակագրության և փաստաթղթաշրջանառության կանոնների իմացություն,
• Microsoft Office փաթեթի (Word, Excel, PowerPoint, Outlook) գերազանց իմացություն,
• Կազմակերպչական և պլանավորման գերազանց հմտություններ,
• Ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի առաջադրանքների հետ աշխատելու ունակություն,
• Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
• Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
• Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների գերազանց հմտություններ,
• Սեղմ ժամկետներում և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն,
• Նախաձեռնողականություն և ճկունություն
• Թիմային աշխատանքի և տարբեր շահակիցների հետ արդյունավետ համագործակցության կարողություն։