About this role
Մենք փնտրում ենք եռանդուն և հետաքրքրասեր Կրտսեր Բիզնես Վերլուծաբանի, ով կմիանա մեր Ատոմ թիմին։ Սա հիանալի հնարավորություն է կարիերայի սկզբում գտնվող մասնագետի համար, ով ցանկանում է խորացնել իր գիտելիքները բանկային տեխնոլոգիաների ոլորտում և աշխատել փորձառու ծրագրավորողների, Product և QA թիմերի հետ։
Պարտականություններ՝
• Բանկային ոլորտում բիզնես պահանջների հավաքագրման և փաստաթղթավորման աջակցություն։
• Բիզնես կարիքները ֆունկցիոնալ բնութագրերի և օգտատիրոջ պատմությունների վերածելու գործընթացում աջակցություն։
• Պրոդուկտ մենեջերներին և ծրագրավորողներին հատկանիշների ու ընդունման չափանիշների որոշման գործում աջակցություն։
• Մասնակցություն սեմինարներին, քննարկումներին և օգտատիրոջ հարցազրույցներին՝ պահանջները հավաքագրելու և հաստատելու նպատակով։
• Համակարգի կազմաձևման, պարամետրավորման և UAT թեստավորման գործընթացներում աջակցություն։
• Առկա աշխատանքային հոսքերի փաստաթղթավորում և կատարելագործման ուղղությունների բացահայտման աջակցություն։
• Երրորդ կողմի համակարգերի հետ ինտեգրման աշխատանքներին աջակցություն՝ ավագ թիմի անդամների ղեկավարությամբ։
• Անընդհատ սովորել և ուսումանսիրել Core Banking համակարգի կանոնակարգերը և լավագույն պրակտիկաները։
Որակավորումներ՝
• Բիզնես Վերլուծաբանի աշխատանքային փորձ կամ բանկային միջավայրում ցանկացած պաշտոնում (գործառնություններ, հաճախորդների սպասարկում, վարկեր, վճարումներ և այլն) գործնական փորձ։
• Բանկային պրոդուկտների (հաշիվներ, վարկեր, վճարումներ, քարտեր) հիմնական իմացություն։
• Բիզնես գործընթացների մոդելավորման (BPMN) և պահանջների փաստաթղթավորման տեխնիկաների իմացություն։
• Agile/Scrum միջավայրի հետ աշխատանքային փորձառությունը կդիտարկի որպես առավելություն։
• SQL-ի հիմնական գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն։
• JIRA-ի կամ Confluence-ի հետ աշխատանքային փորձը կդիտարկվեն որպես առավելություն։
• Վերլուծական մտածողություն, լավ հաղորդակցման հմտություններ և արագ սովորելու պատրաստակամություն։
• Անգլերեն լեզվի գերազանց իմացություն՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր։