About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Հաճախորդների բազայի կառավարման բաժնի վերլուծաբան ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հաճախորդների բազայի կառուցվածքի, հաճախորդների վարվելակերպի և նրանց պահանջմուքների վերլուծություն համապատասխան չափանիշների և մեխանիզմների հիման վրա
• Հաճախորդների սեգմենտների բաժանման և ըստ համապատասխան սեգմենտի պահանջարկի պրոդուկտային փաթեթների առաջարկների ներկայացում
• Պրոդուկտների Upsale և Cross sale մեխանիզմների և չափանիշների շրջանակներում բազայի վերլուծություն և առաջարկների ներկայացում
• Հաճախորդների կենսացիկլի վերլուծություն և դրա երկարացմանը կամ պահպանմանն ուղղված առաջարկների ներկայացում
• Հաճախորդների բազայի դինամիկայի ուսումնասիրում, պասիվ հաճախորդների ակտիվացման և նոր հաճախորդների ներգրավման առաջարկների ներկայացում
• Վճարային քարտերով և վարկային գծերի ակտիվացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնում
• Այլ պարտականություններ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ,
• Բանկում սահմանված ներքին, կարգապահական աշխատանքային ռեժիմի և գործարար էթիկայի կանոնների պահպանում, աշխատողների արտաքին տեսքի և գործարար ոճի վերաբերյալ միասնական ստանդարտների պահպանում, ղեկավարության կողմից իրեն տրված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարում,
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բանկային կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման համար պատասխանատվության կրում,
• Իրեն վստահված Բանկի գույքի նպատակային և միայն ծառայողական նպատակներով շահագործում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն ֆինանսների, տվյալագիտության կամ հարակից ոլորտներում
• Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
• Բանկային գործունեության գերազանց տիրապետում
• ՀՀ բանկային օրենսդրության իմացություն
• Մարքեթինգի հիմունքների տիրապետում
• Լեզունների իմացություն - Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն (լավ)
• SQL, MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես Excel
• Վերլուծական հմտություններ
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն
• Թիմում աշխատելու հմտություն
• Համագործակցելու ունակություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: