Now hiring

Արշավների և նախագծերի զարգացման մասնագետ @ Idbank

YerevanOnsiteFull-timePosted 8 days ago

Opens on the employer's site

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է ակտիվ, փորձառու, մոտիվացված Արշավների և նախագծերի զարգացման մասնագետի արշավների և բիզնես նախագծերի պլանավորման, մշակման, ընթացիկ վերահսկողության և ամփոփման իրականացման համար։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Իրականացնել մրցակիցների վերլուծություն՝ բացահայտելով շուկայի՝ այդ թվում նաև միջազգային շուկայի բիզնես միտումները և մրցակիցների ընթացիկ գործունեությունը,

• Տեղեկացված լինել ոլորտի միտումների, շուկայի դինամիկայի և նոր բիզնես գաղափարների վերաբերյալ՝ հեռանկարներն ակտիվորեն բացահայտելու և առաջարկներով հանդես գալու նպատակով,

• Աջակցել մարքեթինգային արշավների մշակմանը և պլանավորմանը՝ ներառյալ գաղափարի ստեղծում, թիրախավորում, իրագործում,

• Իրականացնել արշավների գծով տվյալների բազայի կառավարում՝ ներառյալ գործընթացների և հաշվետվությունների ավտոմատացումը և ընթացիկ վերահսկողությունը,

• Իրականացնել արշավների արդյունքների վերլուծություն, հետստուգում և ստացված տվյալների հիման վրա արդյունավետության բարձրացման առաջարկություններով հանդես գալ,

• Իրականացնել միջազգային գործընկերությունների հաստատման գործընթացն ամբողջական ցիկլով՝ սկսած պոտենցիալ գործընկերների բացահայտումից և due diligence-ի անցկացումից մինչև բանակցությունների վարում, պայմանագրային պայմանների համաձայնեցում և համագործակցության գործարկում։

• Ապահովել հաստատված միջազգային գործընկերությունների կառավարումը (account management)՝ ներառյալ հարաբերությունների պահպանումը, կատարողականի մոնիտորինգը, ընթացիկ աջակցության տրամադրումը և երկկողմ աճի հնարավորությունների բացահայտումը։

• Համակարգել միջազգային գործընկերների հետ բանակցային գործընթացները՝ ապահովելով կազմակերպության շահերի պաշտպանությունը, առևտրային պայմանների օպտիմալացումը և կայուն երկարաժամկետ համագործակցության ձևավորումը։

• Մշակել և վարել միջազգային գործընկերությունների հաստատման ու կառավարման ներքին գործընթացները՝ ապահովելով թափանցիկությունը, հաշվետվողականությունը և գործընթացների շարունակական կատարելագործում

• Համագործակցել շահագրգիռ ստորաբաժանումների հետ բիզնես նախագծերի գծով գործունեության պլանների մշակման, նպատակների և գաղափարներ իրագործման համար։

• Աջակցել բիզնեսի զարգացմանն առնչվող նախագծերի իրագործմանը էկոհամակարգում ներառված ընկերություններում՝ խթանելով արդյունավետության, գործարքների ծավալի և եկամուտների աճին, ինչպես նաև հաճախորդների գոհունակության բարձրացմանը,

• Աջակցել էկոհամակարգում նոր ծառայությունների գծով բիզնես նախագծերի իրագործմանը,

• Պարբերաբար հաշվետվություններ և ներկայացման նյութեր կազմել արշավների, բիզնեսի զարգացման ծրագրերի և նախագծերի իրականացման վերաբերյալ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն կրթություն,

• Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում կամ ֆինտեխ ոլորտում,

• Բարձր մակարդակի վերլուծական հմտություններ՝ տվյալների մշակման, մեկնաբանման և հիմնավորված եզրակացություններ կայացնելու կարողությամբ։

• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

• Համակարգչային գիտելիքներ,

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,

• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն,

• Հաղորդակցվելու և թիմում աշխատելու գերազանց հմտություններ,

• Գործընկերներ հետ արդյունավետ բանակցություններ վարելու հմտություններ,

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Ready to apply?

Install the ResuMinder extension and we'll auto-fill the application in seconds — no rewriting.

Get the extension →
See how your CV scores
Արշավների և նախագծերի զարգացման մասնագետ at Idbank | ResuMinder Jobs